Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Երիկամային անբավարարություն

Երիկամային անբավարարություն

Երիկամային հոմեոստատիկ ֆունկցիաների խանգարումն է ազոտարյունության, թթվահիմնային վիճակի փոփոխությունների և ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խանգարման զարգացումով։ Երիկամային անբավարարությունը, որն ունի օրգանական բնույթ և բնորոշվում է հոմեոստազի կայուն խանգարումներով, լինում է`

 

  1. սուր
  2. քրոնիկական։

 

Երիկամային սուր անբավարարություն (ԵՍԱ)։ Զարգանում է կապված երիկամների ֆունկցիայի հանկարծակի դադարից։ Երեխաների մոտ ԵՍԱ մասին վկայում է օլիգոանուրիան՝ մեզը 300 մլ (մ2/օրը)–ից քիչ է և միզանյութն ավելի է 16,5 մմոլ/լ–ից (100 մգ/100 մլ) (Lieberman E., 1976)։

 

Առանձնացվում են ԵՍԱ-ի hետևյալ տեսակները՝

 

  1. նախաերիկամային (պրեռենալ),
  2. երիկամային (ռենալ),
  3. hետերիկամային (պոստռենալ)։

 

Նախաերիկամային գործոններից են արյան ճնշման խիստ իջեցումը, հեմոլիզը և միոլիզը՝ անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում, սուր հեմոլիտիկ սակավարյունությունը, տարածուն այրվածքները, էլեկտրոլիտների մեծ կորուստը և ջրազրկումը՝ ծանր դիսպեպսիաների դեպքում, կրկնվող փսխումները, էնդոգեն թունավորումները` կապված աղիքային անանցանելիության, պերիտոնիտի, պանկրեատիտի հետ։

 

Երիկամային գործոններից են երիկամների ախտահարումը՝ էկզոգեն նեֆրոտոքսինների ազդեցությունից (սնկային, սնդիկային, քլորոֆորմային թունավորումներ և այլն), տոքսիկո-ալերգիկ ախտահարումները՝ կապված որոշ դեղանյութերի գերդեղաչափերից կամ նրանց նկատմամբ եղած բարձր զգայնությունից (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ և այլն), վարակները, երիկամային տարածուն հիվանդության բարդությունները։

 

Հետերիկամային գործոններն են՝ միզատար ուղիների անցանելիության խանգարումները (երկկողմանի միզաքարություն):
Առաջարկված է նաև առանձնացնել ԵՍԱ ոչ երիկամային ձևը՝ կապված երիկամի (երիկամների) վնասվածքների կամ՝ վիրահատական հեռացման հետ։

 

ԵՍԱ-ի ընթացքում տարբերում են 4 կլինիկական շրջան՝

 

  1. սկզբնական կամ շոկային,
  2. օլիգոանուրիկ (սակավամիզական),
  3. միզարտադրության վերականգնման,
  4. առողջացման։

 

Սկզբնական շրջանի կլինիկական պատկերը մեծ մասամբ պայմանավորված է ԵՍԱ առաջացնող պատճառով։ Կարևոր դեր ունեն այն ախտանիշները, որոնք պայմանավորված են շոկով (ցավային, անաֆիլաքսային, մանրէական), հեմոլիզով, վարակով, սուր թունավորումով, վարակային հիվանդությամբ։ Առաջին օրվա ընթացքում արդեն հայտնաբերվում է օրամեզի քչացում և զարգանում է օլիգոանուրիայի շրջանը։ Որոշ դեպքերում սկզբնական շրջանի տևողությունը, հատկապես ԵՍԱ-ի զարգացման երիկամային պատճառների դեպքում, կարող է ձգձգվել: ԵՍԱ առաջին շրջանի անցումը երկրորդի վկայում է դիուրեզի նվազումը մինչև նորմայի 30%-ը։ Հիվանդի վիճակը հարաճուն ծանրանում է։ Հայտնվում է ադինամիա, գլխացավ, նյարդային ախտանիշներ։ Միանում է փսխում, լուծ: Հեմոդինամիկայի խանգարման և այտուցային համախտանիշի զարգացման հետ փոխվում է նաև սրտանոթային համակարգի գործունեությունը: Պլազմայում, բացի կրեատինինի, միզանյութի, մնացորդային ազոտի,սուլֆատների մագնեզիումի, կալիումի մակարդակի բարձրացումից, նվազում է նաև նատրիումի, քլորի և կալցիումի պարունակությունը: Ազոտեմիայի, ացիդոզի, հիպերհիդրատացիայի և էլեկտոլիտային խանգարումների հարաճման հետ հայտնվում են մկանային կծկումներ, քնկոտություն, ուժեղանում է հևոցը։ Հայտնաբերվում է սրտի սահմանների լայնացում, տոների խլացում, սիստոլային աղմուկ երբեմն սրտապարկի քսման աղմուկ։ Ծայրամասային արյան քննությամբ հայտնաբերվում է սակավարյունություն, լեյկոցիտոզ, մեզում` պրոտեինուրիա, հեմատուրիա, լեյկոցիտուրիա, գլանակամզություն։

 

ԵՍԱ բարենպաստ ընթացքի ժամանակ զարգանում է երրորդ` օրամեզի վերականգնման շրջանը: Այդ շրջանում օլիգուրիան փոխարինվում է պոլիուրիայով։ Արտահայտված են հիպո- և իզոստենուրիան: Ճիշտ բուժման դեպքում տեղի է ունենում խողովակային էպիթելի ֆունկցիայի աստիճանական վերականգնում, հիվանդը սկսվում է առողջանալ։ Երիկամների ֆունկցիայի վերականգնումր կարող է տևել մինչև 1 տարի: Անբարենպաստ ելքը հաճախ կապված է սեպտիկ բարդությունների միացման հետ:

 

Բուժումը: Բուժական միջոցառումները պետք է ուղղված են

 

  1. պատճառական գործոնի ազդեցության վերացմանը կամ առավելագույն նվազեցմանը,
  2. խանգարված հոմեոստազի կարգավորմանը,
  3. ԵՍԱ հնարավոր բարդությունների կանխարգելմանը։

 

Բավականին բարդ խնդիր է ԵՍԱ թերապիան վիրահատությունների, վնասվածքների, տարածուն այրվածքների ժամանակ՝ կապված շոկի զարգացման հետ։ Նման դեպքերում կատարվում է կոմպլեքս ինտենսիվ և վերակենդանացման միջոցառումներ։ Սուր թունավորումների ժամանակ, բացի հակաշոկային բուժումից, օրգանիզմից թույնի հեռացման նպատակով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Զանգվածային ներանոթային հեմոլիզի դեպքում կատարվում է արյան փոխարինող փոխներարկում, հակամարմինների գոյացման կանխարգելման նպատակով նշանակվում են գլյուկոկորտիկոիդների մեծ դեղաչափեր։ Եթե ԵՍԱ պատճառը բակտերիալ շոկն է, ապա հակաշոկային միջոցներից բացի նշանակվում են նաև հակաբիոտիկներ։

 

Օլիգոանուրիայի շրջանում ազոտեմիայի հարաճումը նվազեցնելու նպատակով սննդում պետք է սպիտակուցների քանակը սահմանափակել (օրը մինչև 18-20 գ)։ Սննդի կալորիականությունն ապահովվում է ածխաջրերի հաշվին։ Ներմուծվող հեղուկների քանակը պետք է գերազանցի օրամեզը, ինչպես նաև ջրի այն քանակությանը, որը կորցվում է փսխման և լուծի ձևով, բայց ոչ ավելի քան 500 մլ։ Սեպտիկ պրոցեսների կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հակաբիոտիկներ նշանակել բոլոր դեպքերում, որովհետև այդ բարդությունները շատ հաճախ ընթանում են առանց պարզորոշ կլինիկական նշանների։ Հակաբիոտիկների դեղաչափերը կապված երիկամներով նրանց հեռացման սահմանափակումից, պակասեցվում են 2-3 անգամ։ Շարունակվող սակավամիզությունը և ուռեմիայի ախտանիշների հարաճումը որոշակի ցուցումներ են որովայնամզային (պերիտոնեալ) դիալիզի hամար։ Դիալիզի կիրառման ցուցումներ են նաև 24-48–ժամյա տևողությամբ անմիզությունը (անուրիան), արյան մեջ 24 մմոլ/լ-ից միզանյութի ավելացումը, hիպերկալիեմիան (7,5 մմոլ/լ-ից ավելի), hիպոնատրիեմիան (130 մմոլ/լ-ից պակաս), թթվագարությունը (pH<7,2):

 

Երիկամային քրոնիկական անբավարարություն (ԵՔԱ)։ Երիկամային հոմեոստազային ֆունկցիաների անվերադարձելի խանգարումն է՝ կապված երիկամային ծանր հարաճող ախտահարման հետ։ Ներկայումս ուռեմիա (միզարյունություն) տերմինը նույնացվում է ԵՔԱ հետ։ ԵՔԱ անվանման տակ հասկանում են հոմեոստազի այն վիճակը, երբ երիկամների ֆիլտրող ունակությունը տարիքային նորմայից իջած է 25%-ի չափով, իսկ արյան մեջ կրեատինինը բարձր է 0,176 մմոլ/լ-ից։ ԵՔԱ զարգանում է քրոնիկական գլոմերուզոնեֆրիտի, քրոնիկական պիելոնեֆրիտի, ժառանգական նեֆրոպաթիաների, երիկամային հիպոպլազիայի կամ դիսպլազիայի, ամիլոիդոզի, երիկամների անոթային հիվանդությունների հետևանքով։ ԵՔԱ կարող է առաջանալ համակարգային հիվանդություններից:

 

ԵՔԱ ձևաբանական հիմնանյութը գործող նեֆրոնների քանակության հարաճուն նվազումն է, որը բերում է երիկամային պրոցեսների ընկճմանը, իսկ հետագայում՝ երիկամային ֆունկցիաների խանգարմանը (տե՛ս Գլոմերուլոնեֆրիտ):

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ